Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ընդունվում են «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի աքսելերացիոն դասընթացների մասնակցության հայտերը

Ընդունվում են «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի աքսելերացիոն դասընթացների 
մասնակցության հայտերը

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի նախաձեռնությամբ իրականացվող «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի աքսելերացիայի մեկնարկն արդեն տրված է:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, աքսելերացիոն դասընթացների առաջին փուլով մասնակցելու հնարավորություն են ստանալու 15 հայկական հաջողակ ընկերություններ, որոնք կունենան մշակված պրոդուկտի նախատիպ կամ արդեն իսկ գործարկված պրոդուկտ կամ ծառայություն:

Մասնակիցների համար Սիլիկոնյան հովտի առաջատար մասնագետներն ու ներդրումային ընկերությունների ղեկավարները, աշխարհի լավագույն համալսարանների դասախոսներն ու ամենահայտնի ընկերությունների հիմնադիրները գործնական դասեր կանցկացնեն՝ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն ամբողջ դասընթացի գործընթացքում:

Աքսելերացիոն ծրագրի նպատակն է հայ ձեռնարկատերերին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ ու գործիքակազմ՝ միջազգային շուկաներ մուտք գործելու, Սիլիկոնյան հովտում բիզնեսի զարգացման հնարավորություններ ձևավորելու նպատակով:

8 շաբաթ տևողությամբ առցանց դասընթացների ընթացքում քննարկվելու են հայ ձեռնարկատերերի համար խորքային կարևորություն ունեցող թեմաները՝

  • Տեխնիկական նորարարություն (Technical innovation), որը ներառում է արհեստական բանականության, տվյալագիտության, իրերի ինտերնետի (Internet of Things) և այլ ոլորտներում վերջին թրենդների ուսումնասիրություն,
  • Բիզնեսի զարգացում (Business Development), որի շրջանականերրում ներկայացվելու են շուկայի ուսումնասիրությունները, վաճառքների կազմակերպումը և մարքեթինգը, ֆինանսական, իրավական և գործարարներին անհրաժեշտ այլ հարակից թեմաներ,
  • Հաղորդակցման հմտություններ (Soft Skills)՝ խորքային գիտելիքներ են տրամադրվելու թիմային աշխատանք, առաջնորդության, ներկայացման և այլ հմտությունների վերաբերյալ:

 

Աքսելերացիոն ծրագրի շրջանականերում մասնակիցներից յուրաքանչյուրն աշխատելու է իր մենթորի հետ՝ հնարավորություն ունենալով առցանց հանդիպելու և հետաքրքրող հարցերը քննարկելու: Ծրագրի ավարտին ավիաթռիչքների վերականգնումից հետո հայ մասնակիցները Սիլիկոնյան հովիտ մեկնելու և ներդրողներին իրենց գործարար գաղափարերը ներկայացնելու, և տեղում ներդրումներ ներգրավելու հնարավորություն են ստանալու:

 

Ծրագրին կարող են դիմել ընկերությունները, որոնք՝

  • Գրանցված են Հայաստանի Հանրապետությունում,
  • Գրանցված են ICTStat համակարգում (ictstat.am),
  • Ունեն պրոդուկտի նախատիպ կամ արդեն իսկ գործարկված պրոդուկտ կամ ծառայություն,
  • Ներկայացնող անձինք ՀՀ քաղաքացի են, ունեն անգլերենի իմացության բարձր մակարդակ, հանդիսանում են ընկերության հիմնադիր կամ ղեկավար կազմից են:

 

Ընտրության կարգը՝

 

  • Դիմումները գնահատելու է Սիլիկոնյան հովտի առաջատար մասնագետներից և ընկերությունների ղեկավարներից կազմված անկախ հանձնաժողովը,

 

  • Դիմումների գնահատումն իրականացվելու է երկու փուլով: Առաջին փուլում հանձնաժողովը որոշելու է դիմումի համապատասխանությունն աքսելերացիոն ծրագրի նվազագույն պահանջներին: Երկրորդ փուլում ընտրող հանձնաժողովը գնահատելու է փիթչի (ելույթի) տեսանյութը, ներկայացված փաստաթղթերը և պատասխանները:

 

  • Ընտրված լավագույն 15 ընկերությունների ներկայացուցիչների հետ կազմակերպվելու են անհատական առցանց հանդիպումներ՝ աքսելերացիոն ծրագիրն առավելագույնս նրանց կարիքներին համապատասխանեցնելու նպատակով:

 

 

Հայտերի ընդուման, հանձնաժողովի կազմման, ընտրության և ծրագրի իրակացմանն առնչվող բոլոր գործընթացները կազամակերպվում են ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի կողմից:

«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի աքսելերացիոն փուլի մեկնարկը տրվել է օոստոսի 3-ին՝ առցանց հանդիպման ժամանակ:

Մանրամասների համար՝ այստեղ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]