Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 7.3 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 7.3 հա տարածքում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 4-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մասնավորապես`

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 1 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 1000 քմ,

Արմավիրի մարզի Միասնիկյան գյուղում՝ 600 քմ,

Կոտայքի մարզի Կարենիս գյուղում՝ 1000 քմ, Արզնի գյուղում՝ 3500 քմ,

Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ 5․5 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 7.3 հա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]