Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պոլ Մաքքարթնին հայտնել Է The Beatles-ի ցրվելու պատճառը

Պոլ Մաքքարթնին հայտնել Է The Beatles-ի ցրվելու պատճառը

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Beatles խմբի ստեղծողներից մեկը՝ Պոլ Մաքքարթնին, ցրել Է կոլեկտիվի բաժանման պատճառների մասին տարածված առասպելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նա ընդգծել Է, որ այն տարածված կարծիքը, թե խմբի ցրվելու ժամանակ դրա մասնակիցներն ատում Էին միմյանց, չի համապատասխանում իրականությանը:

Երաժիշտի խոսքով՝ The Beatles-ը մի «ընտանիք Էր»: «Իսկ ընտանիքում լինում են վեճեր, լինում են տարաձայնությունններ: Ոմանք ցանկանում են մի բան, ոմանք՝ այլ: Այնպես որ, ես կարծում եմ, որ խմբի ցրվելը տեղի Է ունեցել այդպիսի մի վեճից հետո»,-նշել Է Մաքքարթնին GQ-ին տված հարցազրույցում: The Beatles խումբը հիմնվել Է 1960 թվականին: Նրա կազմում Էին Ջոն Լենոնը, Պոլ Մաքքարթնին, Ջորջ Հարիսոնը եւ Ռինգո Սթարը: Նաեւ կոլեկտիվում տարբեր ժամանակներում մասնակցել են Սթյուարթ Սաթքլիֆը, Փիթ Բեսթը եւ Ջիմի Նիքոլը: Ընդամենը խումբը թողարկել Է 13 ստուդիական ալբոմ: Rolling Stone հանդեսը The Beatles-ի մասնակիցներին համարել Է բոլոր ժամանակների մեծագույն կատարողներ: 1970 թվականին կոլեկտիվը դադարեցրել Է համատեղ աշխատանքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]