Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀԱՓԿ-ին տրվել է հումանիտար ականազերծման ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու իրավունք

ՀԱՓԿ-ին տրվել է հումանիտար ականազերծման ոլորտում ձեռնարկատիրական 
գործունեություն ծավալելու իրավունք

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ կառավարության №864-Ն որոշման ՀԱՓԿ ՊՈԱԿ-ին տրվել է հումանիտար ականազերծման ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու իրավունք, ըստ որի այսուհետ իրավասու է իրավաբանական և ֆիզիկական անձանց պատվերներով իրականացնել տեխնիկական  հետազոտության  և ականազերծման աշխատանքներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Հումանիտար  ականազերծման  և  փորձագիտական կենտրոն»-ից:

Սա հնարավորություն է տալիս այն սեփականատերերին և տարածքի վարձակալներին, որոնց օգտագործման ոլորտում գտնվող հողատարածքները ծանրաբեռնված են ականային վտանգով, պայմանագրային հիմունքներով իրականացնել անհրաժեշտ ականազերծման աշխատանքներ:

Ակնկալվող շահույթն ուղղվելու է ականներից տուժած ՀՀ քաղաքացիների վերականգնողական և վերաինտեգրման ծրագրերին՝ համաձայն ՀԱՓԿ ՊՈԱԿ կանոնադրական նպատակների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]