Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սփյուռքի ԶԼՄ-ները հայտնում են Բեյրութում ևս մեկ հայի զոհվելու մասին

Սփյուռքի ԶԼՄ-ները հայտնում են Բեյրութում ևս մեկ հայի զոհվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արևելք» լրատվականը հայտնում է, որ Բեյրութում հզոր պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 4-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրատվականն այս մասին հայտնում է՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ «Արևելք»-ի՝ պայթյունի հետևանքով զոհվել է Բեյրութի նավահանգստին շատ մոտ թաղամասում բնակվող Տելիա Փափազյանը:

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտնել էր 3 հայի զոհվելու մասին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են հայազգի Նազար Նաճարյանը, Ջեսիկա Բեզջյանը և Ժաք Պարամաքեանը:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ էԱռողջապահության նախարար Համադ Հասանը տեղական ԶԼՄ-ներին հայտնել էր, որ նավահանգստում հրավառության պարագաներ տեղափոխող նավ է պայթել: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։ Վերջին տվյալների համաձայն՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորվել է ավելի քան 4 հազար մարդ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]