Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

ԱԱՏՄ-ն Ծաղկաձորում հյուրանոցների, Երևանում հյութերի և պահածոյի գործարանի գործունեություն է կասեցրել

ԱԱՏՄ-ն Ծաղկաձորում հյուրանոցների, Երևանում հյութերի և պահածոյի գործարանի 
գործունեություն է կասեցրել

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն օգոստոսի 4-ին կասեցումներ է իրականացրել Ծաղկաձորում գործող 7 հյուրանոցում՝ պարետի որոշմամբ 24 ժամով արգելելով հետեւյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը՝ «Կեչի հանգստյան տուն», «Ռիպա առողջարան», «Ծաղկաձորի ստեղծագործական տուն», «Կեչառիս հոթել», «Ալինա Բագրատյան» Ա/Ձ, «Արտակ Մանուկյան» Ա/Ձ, «Յուպիտեր հոթել» ՍՊԸ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից,  դրան զուգահեռ՝ Երեւանում կասեցվել է հյութեր եւ պահածոներ արտադրող «Եվրոթերմ» ՓԲԸ գործունեությունը։ «Պարետի կողմից 24-ժամյա կասեցման որոշումների հիմքում նախորդիվ ՀՀ ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումներն են՝ կապված կորոնավիրուսի (Covid19) կանխման անվտանգության կանոնների չպահպանման հետ։

ԱԱՏՄ աշխատանքային մի քանի խումբ էլ մշտադիտարկում է իրականացրել Ալավերդիի, Հաղպատի, Օձունի, Ստեփանավանի հյուրանոցներում։ Դրանցում համավարակի տարածումը կանխելու նպատակով ընդունված անվտանգության նորմերի առանձնակի լուրջ խախտումներ չեն արձանագվել, որոնք կարող էին պարետի կողմից կասեցման հիմք հանդիսանալ։

ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ուժեղացված ստուգայցերը․ դրանք ամենուր են եւ ամեն օր։ Անվտանգության կանոնների խախտման դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է»,- նշված է հաղորդագրության մեջ։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ