Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոստիկանությունը բերման ենթարկեց Ամուլսար տանող ճանապարհին ցույց անող մի քանի քաղաքացու

Ոստիկանությունը բերման ենթարկեց Ամուլսար տանող ճանապարհին ցույց անող մի 
քանի քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը Ամուլսարի տարածքից բերման ենթարկեց «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանելու դեմ ցույց անող քաղաքացիներից մի քանիսին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ոստիկանությունը կոչ արեց դադարեցնել հավաքը:

«Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված` արգելված է հավաքների իրականացումը: Ոստիկանությունը հորդորում է դադարեցնել հավաքը և հեռանալ հավաքի վայրից: Ոստիկանությունը հորդորում է պահպանել սոցիալական հեռավորություն և ողջամիտ ժամանակ է տալիս հավաքը դադարեցնելու համար»,- հայտնեցին ոստիկանությունից:

Հայկական բնապահպանական ճակատը հայատարարություն է տարածել, որում նշել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել էր ու փոխարենը դրել իրենցը: «Սա խաղաղ դիմադրության իրավունքն իրացնելու նկատմամբ անընդունելի ոտնձգություն է: Մանավանդ, հաշվի առնելով, որ ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ վագոն-տնակները չէին գտնվում մասնավոր ընկերության տարածքում»,- ասված էր Հայկական բնապահպանական ճակատի հայտարարությունում, որում նաև կոչ էր արվում քաղաքացիներին դուրս գալ ու բողոքել:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը իր հերթին հայտարարել էր, որ սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը։ «Այսօր առավոտյան «Լիդիան Արմենիան» նախաձեռնել է «Լիդիանի» օրինական տարածքում արդեն մոտ երկու տարի ապօրինի գտնվող վագոն-տնակների հեռացումը ընկերության տարածքից։ «Լիդիան Արմենիան» ունի Ամուլսարի տարածքում աշխատանքներ իրականացնելու բոլոր թույլտվությունները, որոնք որևէ կերպ չեն չեղարկվել կամ նույնիսկ ժամանակավոր չեն դադարեցվել»,- նշված է հայտարարության մեջ։

Այս պահին բնապահպանական որոշ կազմակերպություններ և մի շարք քաղաքացիներ բողոքի ցույց են իրականացնում այդ տարածքում:

Ոստիկանությունը Ամուլսարի տարածքում վագոն-տնակների ապամոնտաժման դեպքով համապատասխան ուսումնասիրություն է կատարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]