Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ն արձանագրել է խախտումների կտրուկ նվազում

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ն արձանագրել է խախտումների 
կտրուկ նվազում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհասյին ոստիկանության կարգախմբերի հետ օգոստոսի 4-ին շարունակել են խիստ վերահսկողական գործառույթներ իրականացնել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտում՝ ՀՀ պարետի համապատասխան որոշումներով ամրագրված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, վաղ առավոտից Կենտրոն վարչական շրջանի տարբեր հասցեներում և՛ շրջիկ կարգախմբերով, և՛ կանգառի կետերում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։ Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում հայտնաբերվել են միայն սահմանված քանակից ավելի ուղևորներով ուղևորափոխադրումներ իրականացնելու դեպքեր։

Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները համատեղ իրականացրել են լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ, որոշ դեպքերում տվել պարտադիր կատարման ցուցումներ։

Մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվում են մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում և մարզերում։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ