Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել Լոռիում և Կոտայքում, կրկնայց՝ Երևանում

ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել Լոռիում և Կոտայքում, կրկնայց՝ Երևանում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը օգոստոսի 4-ին կասեցումներ է իրականացրել Կոտայքի և Լոռու մարզերում: 24 ժամով կասեցվել է մի շարք բենզալցակայանների ու շինանյութի առևտրի կետերի գործունեությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, տնտեսավարողների մոտ ավելի վաղ տեղի ունեցած մշտադիտարկման ընթացքում բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:

Օգոստոսի 4-ին Տեսչական մարմինը կրկնայց է իրականացրել նաև Երևան քաղաքի Գնունի փողոցի հարակից շինանյութերի տոնավաճառ, որտեղ օրերս դիտարկվել էին մի քանի թերություններ: Թերությունները շտկված են եղել:

ՇՎՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումների գործընթացը ՀՀ ողջ տարածքում: Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն:

«Հիշեցնենք, որ շրջայցի համար հիմք է հանդիսացել պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշումը՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներ իրականացնելու վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]