1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Չեռնոգորիան բացում Է սահմանները Ռուսաստանի քաղաքացիների համար

Չեռնոգորիան բացում Է սահմանները Ռուսաստանի քաղաքացիների համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ընդգրկվել Է այն երկրների ցուցակի մեջ, որոնց քաղաքացիները կկարողանան մուտք գործել Չեռնոգորիա՝ առանց որեւԷ լրացուցիչ պայմանների, որոնք կապված են COVID-19-ի համավարակի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 4-ին հաղորդել Է RTCG չեռնոգորիական հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:

Չեռնոգորիայի Վարակիչ հիվանդությունների համակարգման ազգային վարչության նիստում նման առաջարկությամբ հանդես Է եկել Երկրի տուրիստական ինդուստրիայի օպերատիվ շտաբը, նշում Է RTCG-ն: Ռուսաստանի հետ հավասար վերանայված «կանաչ ցուցակում» ընդգրկվել Է Ադրբեջանը:

Այժմ Չեռնոգորիայում COVID-19-ի համավարակի կապակցությամբ օտարերկրացիների համար գործում են «կանաչ» եւ «դեղին» ցուցակներ: Առաջինի մեջ մտնում Է ԵՄ-ի 11 երկիր, Նորվեգիան եւ Շվեդիան, զբոսաշրջիկներն այնտեղից կարող են Չեռնոգորիա ժամանել անվճար:

Երկրորդ ցուցակի մեջ ընդգրկված են Չեռնոգորիայի բալկանյան հարեւանները՝ Բոսնիան եւ Հերցեգովինան, Ալբանիան, Կոսովոյի ինքնավար երկրամասը եւ Մետոքիան, ինչպես նաեւ Իսրայելը, Կանադան եւ Սինգապուրը: Այնտեղից զբոսաշրջիկներին անհրաժեշտ Է սահմանին ներկայացնել COVID-19-ի բացասական թեստ, որն արվել Է թռիչքից առավելագույնը 48 ժամ առաջ, հաղորդել Է «Ինտեֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]