Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Իսաիաս» փոթորիկը թուլացել է մինչեւ արեւադարձային մրրիկ

«Իսաիաս» փոթորիկը թուլացել է մինչեւ արեւադարձային մրրիկ

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսաիաս» փոթորիկը, որն առաջացել Է Ատլանտյան օվկիանոսում եւ մոլեգնել Հյուսիսային Կարոլինայի նահանգի ափին, օգոստոսի 4-ին թուլացել Է մինչեւ արեւադարձային մրրիկ: Այդ մասին են վկայում ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի հրապարակած տվյալները, կենտրոն, որի կենտրոնակայանը գտնվում Է Մայամիում (Ֆլորիդայի նահանգ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իսաիասը» թուլացել Է մինչեւ արեւադարձային մրրիկի մակարդակ Հյուսիսային Կարոլինայի արեւելյան մասում: Սաստիկ քամին ու անձրեւները, ինչպես նաեւ տոռնադոյի սպառնալիքն սկսում են տարածվել հարավ - արեւելյան Վիրջինիայի վրա»,- նշված Է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Ըստ կենտրոնի տեղեկատվության՝ քամու արագությունը մթնոլորտային երեւույթի սահմաններում հասնում Է վայրկյանում 30,5 մետրի: Այն գտնվում Է Գրինվիլ քաղաքից (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) 55 կիլոմետր դեպի հարավ - արեւմուտք:

Մրրիկը շարժվում Է հյուսիս - արւելյան ուղղությամբ վայրկյանում 10,8 մետր արագությամբ: «Իսաիաս» փոթորիկը Հյուսիսային Կարոլինայում մոլեգնել Է օգոստոսի 3-ի երեկոյան: Դրա մոտենալու պատճառով փոթորկի նախազգուշացումներ են հայտարարվել Հարավային եւ Հյուսիսային Կարոլինայի նահանգներում, ինչպես նաեւ Նյու Յորքում: Փոթորիկների սեզոնն Ատլանտիկայում սովորաբար շարունակվում Է կես տարի՝ հունիսի սկզբից մինչեւ նոյեմբերի վերջը:

Մթնոլորտային երեւույթը դասակարգվում Է որպես արեւադարձային մրրիկ եւ ստանում Է անուն, եթե քամու արագությունը դրա սահմաններում հասնում Է վայրկյանում շուրջ 17,5 մետրի: Քամու՝ վայրկյանում 33 մետր եւ ավելի արագության դեպքում մրրիկը դառնում Է փոթորիկ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am