Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը

Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում օգոստոսի 4-ինդատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», նախորդ դատական նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդել էր վերացնել իր պաշտպանյալի գույքի վրա դրված արգելանքը։ 

Հովհաննես Խուդոյանը նշել էր, որ 2018թ. հուլիսի 30-ին քննիչ Հրաչյա Մուշեղյանը որոշում է կայացրել արգելանք դնել Քոչարյանի շարժական և անշարժ գույքի, դրամական միջոցների, հաշիվների, բաժնեմասերի, ակտիվների, բաժնետոմսերի, արժեթղթերի վրա։ Ըստ պաշտպանի՝ արգելանքը, ընդ որում,  դրվել է առանց հաշվի առնելու՝ արդյո՞ք Քոչարյանն ունի բաժնետոմսեր, արժեթղթեր կամ որևէ ակտիվներ։

Գույքի վրա դրված արգելանքը վերացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել նաև Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Նրա խոսքով՝ չնայած դատարանի որոշմամբ պաշտպանի բողոքը մասամբ բավարարվել է, արձանագրվել է Արմեն Գևորգյանի սեփականության իրավունքի խախտումը, արգելանքը, այնուամենայնիվ, մինչև օրս չի վերացվել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]