Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իսրայելը մի շարք հարվածներ Է հասցրել Սիրիայի կառավարական ուժերի դիրքերին

Իսրայելը մի շարք հարվածներ Է հասցրել Սիրիայի կառավարական ուժերի դիրքերին

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակը օգոստոսի 3-ի երեկոյան մի շարք հարվածներ Է հասցրել Սիրիայի հարավում սիրիական կառավարական ուժերի դիրքերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Jerusalem Post-ը:

Իսրայելի զինվորական հրամանատարությունը նշում Է, որ հարվածները հասցրել են մարտական ինքնաթիռները եւ ուղղաթիռները՝ ի պատասխան ահաբեկչության փորձի, որն ավելի վաղ կատարվել Էր երկրների միջեւ սահմանին: Իսրայելի պաշտպանության բանակը կրակ Է բացել Կունեյտրա քաղաքի շրջանում դիտորդական եւ հրամանատարական կետերի ուղղությամբ:

Նաեւ այն ձգտել Է ոչնչացնել հակատանկային սպառազինությունը եւ հետախուզության համար սարքավորումը: Սիրիական պաշտոնական ԶԼՄ-ները հաղորդում են, որ իսրայելական այդ գնդակոծությունների հետեւանքով զոհվածներ չկան:

Ավելի վաղ օգոստոսի 3-ի երեկոյան սիրիական ԶԼՄ-ները հաղորդել Էին, որ երկրի հակաօդային ուժերը օդից գրոհները հետ են մղում Դամասկոսի շրջանում:

Օգոստոսի 3-ին ավելի վաղ Իսրայելի զինվորականները ոչնչացրել են չորս մարդու, որոնք փորձել են պայթուցիչ սարքեր տեղադրել սիրիա-իսրայելական սահմանին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]