Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Խոշորացված որոշ համայնքներ 172 միլիոն դրամի տեխնիկա կստանան

Խոշորացված որոշ համայնքներ 172 միլիոն դրամի տեխնիկա կստանան

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով, ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ շարունակում է իրականացնել «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչով Հայաստան է բերվել տեխնիկայի նոր խմբաքանակ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթաքկառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Շահառու հերթական համայնքներն են`
Սյունիքի մարզի Սիսիան համայնք,
Վայոց Ձորի մարզի Արենի համայնք,
Լոռու մարզի Ախթալա համայնք:

Սիսիան համայնքը կստանա համակցված ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենա` 36 միլիոն 900 հազար դրամ արժողությամբ և աղբատար երկու մեքենա` յուրաքանչյուրը 35 միլիոն 250 հազար դրամ արժողությամբ:

Արենի և Ախթալա համայնքները կստանան մեկական աղբատար մեքենա` 32 միլիոն 350 հազար դրամ արժողությամբ:

Այս փուլում ընդհանուր ներդրումը կազմում է 172 միլիոն 100 հազար դրամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]