Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Ուրարտու»-«Փյունիկ» ընկերական հանդիպումը չի կայանա

«Ուրարտու»-«Փյունիկ» ընկերական հանդիպումը չի կայանա

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանը ներկայացնող երկու ակումբների` «Փյունիկի» և «Ուրարտուի», ընկերական հանդիպումը չի կայանա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Ուրարտու» ակումբի մամուլի ծառայությունը: Օգոստոսի 6-ին նշանակված է ստուգողական հանդիպում «Ուրարտուի» և «Փյունիկի» միջև։ Սակայն երկու թիմերը երկկողմ համաձայնությամբ որոշել են այդ հանդիպումը չեղարկել։

Կողմերը միմյանց հետ արդեն պաշտոնական հանդիպում կանցկացնեն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի շրջանակում։

Հավելենք, որ ստուգողական հաջորդ խաղը «Ուրարտուն» կանցկացնի «Ալաշկերտի» հետ։ Այդ հանդիպումը նշանակված է օգոստոսի 8-ին «Նաիրի» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18։00-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]