Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աչաջուրի ծննդատանը համապատասխան պայմաններ ստեղծելու համար գույքագրում է իրականացվել

Աչաջուրի ծննդատանը համապատասխան պայմաններ ստեղծելու համար գույքագրում է 
իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի առողջության կենտրոնի ծննդօգնության բաժնում և ծննդատանը համապատասխան պայմաններ ապահովելու համար իրականացվել է հաշվարկ և գույքագրում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին` այս մասին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Աչաջուրի ծննդատան խնդիրը նոր չէ, այն առաջացել է ամիսներ առաջ՝  կասեցվել է ծննդատան հավաստագիրը, որովհետև հիվանդանոցը չունի համապատասխան պայմաններ։ Սա իրավական առումով ճիշտ է, բայց ես հայտարարել եմ, որ մեզ համար կարևոր է ցանկացած բուժհաստատության արդյունավետ գործունեությունը։ Մասնավորապես, Աչաջուրի առողջության կենտրոնի ծննդօգնության բաժինն ու ծննդատունը տարիների փորձ ունեն, և մեր քաղաքացիների առողջությունը մեզ համար առաջնային է»,- նշեց Չոբանյանը։ 

Նրա խոսքով՝ ամիսներ առաջ, երբ այս հարցը ծագել էր, իրենք իրականացրել են հաշվարկ և գույքագրում, ինչը գնահատվել է մոտ 150 մլն դրամ։ Դրա շրջանակներում նախատեսվում է ստեղծել վիրահատարան, սարքավորումներով հագեցնել, ինչը թույլ կտա, որպեսզի այդ առողջության կենտրոնը բավարարի այն պայմաններին, ինչի հիման վրա կտրվի համապատասխան լիցենզիա։ 

«Մենք այս հարցը քննարկել ենք դոնոր կազմակերպությունների հետ, նույնիսկ եղել է այց բարերարի հետ հիվանդանոց, մանրամասն ուսումնասիրություն է իրականացվել։ Ընդ որում առանձին պայմանավորվածություն է ձեռք բերվել շինարարության, առանձին սարքավորումների առումով։ Կարծում եմ` եթե համավարակը չլիներ, որն ամբողջ աշխարհին խանգարեց, մենք այդ խնդիրն արդեն լուծած կլինեինք, սակայն խնդիրը մնում է նույնը, ոչինչ չի փոխվել»,- ընդգծեց մարզպետը։ 

Դեռևս 2020 թվականի հունվարին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր Մարալիկի, Աչաջուրի, Արտենիի, Արծվաբերդի, Ծաղկահովիտի, Քաջարանի առողջության կենտրոնների ծննդատների և Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնի ծննդատան սահմանված չափորոշիչներին չհամապատասխանելու մասին։


Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]