Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

ԿԳՄՍՆ-ն հերքում է. բուհ չընդունված դիմորդների հետ նախարարի հանդիպում նախատեսված չէ

ԿԳՄՍՆ-ն հերքում է. բուհ չընդունված դիմորդների հետ նախարարի հանդիպում 
նախատեսված չէ

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը հերքում է այն տեղեկությունը, թե նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունենալու բուհ չընդունված դիմորդների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը` նշելով բուհ չընդունված դիմորդ Հայկ Բաբալյանի գրառումը:

«Հարգելի' գործընկերներ, սա ապատեղեկատվություն է, նախարարի գրաֆիկում նման որևէ հանդիպում վաղը նախատեսված չէ»,- գրել է Կամավոսյանը:

Բաբալյանը գրառման մեջ հայտնել էր, որ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 4֊ին, ժամը 14։00֊ին, հանդիպման ֆորմատը հաստատվել է Արայիկ Հարությունյանի կողմից. հանդիպելու են նախարարությունից դուրս, ոչ ֆորմալ միջավայրում, իսկ հանդիպմանը ներկա են լինելու բացառապես պահանջատեր դիմորդ-շարժման մասնակիցները և Արայիկ Հարությունյանը։

Ավելի վաղ բուհ չընդունված դիմորդներն Ազգային ժողովում հանդիպում են ունեցել երեք խմբակցությունների ներկայացուցիչների հետ, ներկայացրել իրենց հուզող խնդիրները: Խորհրդարանի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դիմորդներին հայտնել են, որ խնդրի առնչությամբ գրություն կուղարկեն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ