Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

 Կորոնավիրուս Է հայտնաբերվել Նիժնի Նովգորոդում կանգ առած ճամփորդական ջերմանավի վրա

 Կորոնավիրուս Է հայտնաբերվել Նիժնի Նովգորոդում կանգ առած ճամփորդական ջերմանավի վրա

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վոդոխոդ» ընկերության «Ալեքսանդր Սուվորով» ջերմանավի վրա, որը կանգ Է առել Նիժնի Նովգորոդում, անձնակազմի 101 անդամներից իննի մոտ հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նավը կանգնեցրել Էին օգոստոսի 1-ին: Ուղեւորներին՝ Նիժեգորոդսկի մարզի եւ Թաթարստանի բնակիչներին, իրենց տներն են տարել ավտոբուսներով: Անձնակազմի երեք անդամների հարկ Է եղել հոսպիտալացնել, մյուսները մեկուսացվել են: Ուղեւորները երկու շաբաթ գտնվելու են մեկուսացման մեջ:

Այդ մասին «Վրեմյա Ն» տարածաշրջանային գործակալությանը հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մարզային վարչությունում:

Ջերմանավի վրա սանիտարական մշակում են անցկացնում: «Վոդոխոդ»-ի կայքի տվյալներով՝ չորս տախտակամած ունեցող «Ալեքսանդր Սուվորով» ջերմանավը նախատեսված Է 307 ուղեւորի համար: Օգոստոսի 3-ին այն Նիժնի Նովգորովից պետք Է տասնօրյա շրջագայության ուղեւորվեր Վոլգոգրադ եւ հակառակ ուղղությամբ. նավարկության ժամանակ պետք Է լիներ 254 ուղեւոր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]