Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

IDBank-ը ժամկետից շուտ ավարտել է պարտատոմսերի հոբելյանական տրանշի տեղաբաշխումը

IDBank-ը ժամկետից շուտ ավարտել է պարտատոմսերի հոբելյանական տրանշի 
տեղաբաշխումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հոբելյանական՝ 10-րդ թողարկման ընդհանուր ծավալը 5 մլն ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային տարեկան եկամուտը՝ 4,75%, արժեկտրոնը կվճարվի եռամսյա պարբերականությամբ, ժամկետայնությունը 27 ամիս է։ Տեղաբաշխումն ավարտվել է ս․թ․ օգոստոսի 3-ին։

Պարտատոմսերը ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսայում» և գնանշվելու են Marketmaker-ի՝ շուկա ստեղծողի կողմից։

Բանկի Ֆինանսական տնօրեն Արման Ասատրյանի խոսքով տեղաբաշխման նման արագությունը կանխատեսելի էր․ «Դեռ մինչև պարտատոսմերի թողարկումը ստանում էինք բազմաթիվ հարցադրումներ մեր հաճախորդների կողմից, թե երբ կկարողանան ձեռք բերել IDBank-ի պարտատոմսերը։ Այս պահին երկրորդային շուկայում շրջանառվում է IDBank-ի կողմից թողարկված 4 տրանշի պարտատոմս` 15 մլն դոլար և 250 մլն ՀՀ դրամ ծավալով»,- ասել է Արման Ասատրյանը։

Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։

Պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 1/291Ա որոշմամբ։ Ազդագրի էլեկտրոնային տարբերակին  և թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ  IDBank-ի պաշտոնական կայքում www.idbank.am։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ