Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բելգիայում ամենածեր կինը մահացել է 111 տարեկանում

Բելգիայում ամենածեր կինը մահացել է 111 տարեկանում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 111 տարեկանում մահացել Է Բելգիայի ամենածեր քաղաքացուհի Մարիետ Բուվեռնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Le Soir-ը:

Նա վախճանվել Է Գենտենի տարեցների տանը, հրատարակությանը հայտնել են l"ASBL Le Foyer կազմակերպությունում, որը ղեկավարում Է հաստատությունը: Ամեն տարի դեկտեմբերի 25-ին նշելով իր ծննդյան օրը՝ Մարիետն ասում Էր, որ այդքան ծեր լինելն ամենեւին Էլ ընծա չԷ, պատմել են l"ASBL Le Foyer-ում:

Նա ամենատարեց բելգիացին Է դարձել 2020 թվականի հունվարին Էլիզաբեթ Պրոստի մահվանից հետո, որը գրեթե 112 տարեկան Էր: Մարիետը ծնվել Է 1908 թվականին:

1932 թվականին նա ամուսնացել Է ձեռնարկատիրոջ հետ, իսկ ինքն ավարտել Է քարտուղարական դասընթացները եւ, տիրապետելով անգլերենին ու ֆրանսերենին, երկար տարիներ աշխատել Է նոտարական գրասենյակում:

Նրա ամուսինը մահացել Է 1960 թվականին, նրանք երեխաներ չեն ունեցել: Այժմ Բելգիայի ամենածեր քաղաքացուհին համարվում Է Մարիա Յուլյա վան Հոլը, որը ծնվել Է 1909 թվականի մայիսի 7-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]