Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Netflix-ը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել

Netflix-ը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Նեթֆլիքս (Netflix)  ընկերությունը Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» հոլիվուդյան ֆիլմը հեռարձակելու հեղինակային իրավունք է ձեռք բերել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրել է ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը:

Ուրախ ենք հայտնել, որ Նեթֆլիքսը «Խոստումը« ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել: Շնորհակալ ենք բոլորին աջակցության համար: Կարծում ենք, որ այսպես ավելի կմեծանա մարդկանց տեղեկացվածությունը: Մեծահոգության համար շնորհակալ ենք մեր սիրելի ընկեր և բարերար Քըրք Քըրքորյանին, որի անսահման առատաձեռնության շնորհիվ մեր թիմը հատուկ նկարահանել է այս ֆիլմը և մեր պատմական փաստագրական անալոգը ՝ նպատակ ունենալով ամերիկացի օրենսդիրներին ստիպել մեկընդմիշտ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-գրել է նա:

Պրոդյուսերի խոսքով` իրենք կատարել են այս առաքելությունը բազմաթիվ աջակիցների և սոցիալական քարոզարշավի շնորհիվ: «Մարդու իրավունքները խախտողների կամ նրանց կամակատարների ոչ մի ժխտում չի վերացնի այդ փաստը։ Մենք ֆիլմերից ստացվող եկամուտները հատկացրել ենք ԱՄՆ-ում, Հայաստանում և այլ երկրներում գործող կրթության, առողջապահության, գիտության, մարդու իրավունքների, սոցիալական ծառայությունների, մշակույթի և շատ այլ ոլորտների բարեգործական կազմակերպություններին` ի լրումն Կոնգրեսի ճանաչման: Մենք ձգտում էինք կառուցել թանգարաններ և օգտագործել ֆիլմերը որպես մեկնակետ՝ ի պատասխան ապատեղեկատվության:

Ֆիլմի ցուցադրությունը սկսվելու է օգոստոսի 8-ից։

Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա նշել էր, որ Ֆիլմի գլխավոր նպատակն է պատմել մեր պատմությունը՝ հնարավոր տեսանելի մեխանիզմներով: «Մենք ցեղասպանության պատմական փաստերի մասին հիանալի գրքեր ունենք, բայց նաև պետք է օգտագործենք տեխնոլոգիաները, ֆիլմարտադրությունը՝ այդ պատմությունն աշխարհին ցույց տալու համար: Նպատակը պարզապես ֆիլմ ստեղծելը չէր, այլ մարդկանց տեղյակ պահելը: Մենք սոցիալական շարժում էինք սկսել՝ «Պահպանենք խոստումը» (#KeepThePromise), Քըրքորյանը խոստացավ ֆինանսավորել ֆիլմը, մենք խոստացանք ֆիլմն ավարտին հասցնել, երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանությունը, և մենք հիմա պետք է խոստանանք երբեք թույլ չտալ այլ մարդկանց նկատմամբ կրկին ցեղասպանություն գործել: Շատ քիչ ֆիլմեր կան, որոնք փաստացի այդքան կյանք ու ազդեցություն ունեն, որքան «Խոստումը» ունի այսօր»,-ընդգծել էր նա:

«Խոստումը» կինոնկարի ռեժիսորը Թերի Ջորջն է: «Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:

Ֆիլմի դերակատարներից Մայքլը հայ դեղագործ է, որը թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, որը եկել է այդ երկիր, որպեսզի լուսաբանի Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքն այդ ռազմաճակատում, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի: Մայքլի և Քրիսի միջև մրցակցություն է ընթանում Անային գրավելու համար: Առաջին համաշխարհային պատերազմի ու Հայոց ցեղասպանության ժամանակահատվածում էլ ծավալվում է այս սիրային եռանկյունին:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]