Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝  նվիրված մայրաքաղաքի՝ վթարային վիճակում գտնվող բնակելի շենքերի խնդիրներին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Երկրի ղեկավարը նշել է, որ, ըստ վթարային աստիճանների, խնդիրը պետք է համալիր լուծում ստանա: Այդ համատեսքտում առաջինը դիտարկվել է Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցում գտնվող թիվ 8 վթարային շենքը, որն, ըստ մասնագիտական գնահատականների, սեյսմիկ անվտանգության առումով գտնվում է ամենախոցելի վիճակում. հարցը շուտափույթ լուծում է պահանջում:

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի, կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանի զեկույցները լսելուց հետո Հանրապետության նախագահը հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում լուծել շենքի 36 ընտանիքների ժամանակավոր տեղափոխման հարցը, փոխհատուցել վարձավճարները և, դրան զուգահեռ, սկսել շենքի կապիտալ վերակառուցման և վերանորոգման աշխատանքները: Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ եթե կատարված ամրացման աշխատանքներից հետո, այնուամենայնիվ, լինեն ընտանիքներ, որոնք ցանկություն չեն ունենա իրենց բնակարաններ վերադառնալու, կառավարությունն այլ լուծում կառաջարկի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]