Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արդարադատության և առողջապահության նախարարություններն արտակարգ իրավիճակի օրենսդրական փաթեթ են մշակում

Արդարադատության և առողջապահության նախարարություններն արտակարգ 
իրավիճակի օրենսդրական փաթեթ են մշակում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արդարադատության և առողջապահության նախարարություններն օրենսդրական փաթեթ են մշակում, որի փոփոխությունները վերաբերելու են Արտակարգ իրավիճակում բնակչության պաշտպանության մասին օրենքին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք մշակվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած այն կարգավորումները, որոնք հնարավորություն կտան արտակարգ դրությունը երկարաձգելու փոխարեն, Covid-19-ի սահմանափակումներն ու միջոցառումներն իրականացնել արտակարգ իրավիճակ հայտարարելու միջոցով:

«Առողջապահության նախարարության հետ համատեղ Արդարադատության նախարարությունը մշակում է օրենսդրական փաթեթ: Փոփոխությունները վերաբերում են Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին և ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքներին»,- ասաց Մարտիրոսյանը:

Արդարադատության նախարարի մամուլի խոսնակը ժամկետներ չնշեց, թե երբ կավարտվեն համատեղ աշխատանքներն ու նախագիծը կդրվի շրջանառության մեջ:

Օգոստոսի 13-ին, ժամը 17:00-ին ավարտվում է կառավարության կողմից երկարաձգված արտակարգ դրության ժամկետը: Հայաստանում կառավարությունն առաջին անգամ արտակարգ դրություն է հայտարարել 2020թ. մարտի 16-ին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում անվերջ հնարավոր չէ արտակարգ դրության ժամկետը երկարաձգել, սակայն պետք է համապատասխան օրենքներում այնպիսի փոփոխություններ անել, որոնք հնարավորություն կտան համավարակի նոր օջախներ հայտնաբերվելու դեպքում սահմանափակումներ կիրառել:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]