Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 14 աշխատակից շարունակում են բուժվել COVID-19­­-ից

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 14 աշխատակից շարունակում են 
բուժվել COVID-19­­-ից

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում օգոստոսի 3-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությունից բուժվում է 14 աշխատակից։

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։

«Վարակվածներից 39-ն աշխատանքի են վերադարձել։ Անմիջական շփում ունեցած աշխատակիցներն ինքնամեկուսացված են»,- «Ֆեյսբուքի»-ի իր էջում գրել է ՀԿԱ ծառայության մամուլի քարտուղար Վարդուհի Պետրոսյանը:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իր շահառուներին նաև  տեղեկացնում է, որ կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով պայմանավորված և մյուս աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ծառայության Երևան քաղաքի առանձին բաժիններ դեռ շարունակում են աշխատել սահմանափակ մարդկային ռեսուրսներով՝ Արաբկիր և Քանաքեռ­-Զեյթուն բաժնում աշխատում է 4, իսկ Էրեբունի-Նուբարաշեն բաժնում՝ 3 աշխատակից։

«Ստեղծված իրավիճակում կատարողական առանձին գործողությունների իրականացումը կարող է ձգձգվել, որոշ դեպքերում դառնալ անհնար, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումներին, բողոքներին և հարցումներին երբեմն կարող է պատասխան չտրվել ակնկալվող ժամկետներում, ինչի առնչությամբ հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]