1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հնդկաստանը Չինաստանից պահանջում Է զորքերի լիակատար հետքաշում Լադաքից

Հնդկաստանը Չինաստանից պահանջում Է զորքերի լիակատար հետքաշում Լադաքից

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի ցամաքային զորքերի հրամանատարության ներկայացուցիչները Չինաստանի զինվորականների հետ բանակցությունների հինգերորդ փուլի ընթացքում պնդում են չինական զորքերի լիակատար եւ շուտափույթ հետքաշումն Արեւելյան Լադաքում փաստական վերահսկողության գծից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 3-ին այդ մասին հայտնել Է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրներ:

«Բանակացությունների նոր փուլի անցկացումը, որին մասնկցել են Հնդկաստանի ցամաքային զորքերի 14-րդ զորակազմի հրամնատար գեներալ Հարինդեր Սինգհը եւ Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) Սինցզյանի ռազմական օկրուգի հրամանատար Լյու Լինը, պահանջել Է առաջընթացի բացակայությունը Լադաքի մի շարք շրջաններում չինական զորքերի հետքաշման հարցում,- հայտնել են աղբյուրները:- Այսպես, կայացած հանդիպմանը Հնդկաստանը պնդել Է Չինաստանի զորքերի հետքաշումը Պանգոնգ Ցո բարձրլեռնային լճից, որտեղ չինացի զինծառայողները մնացել են իրենց նախկին դիրքերում հակառակ դրանց հետքաշման շուրջը համաձայնությունների, որոնք կողմերը ձեռք Էին բերել հուլիսի 15-ին»:

Նրանց խոսքով՝ զորքերի հետքաշումից հետո Հնդկաստանը եւ Չինաստանը կարող են ձեռնամուխ լինել ստատուս քվոյի վերականգնմանն այդ վիճելի շրջանում եւ հնդիկ եւ չինացի զինծառայողների կողմից դրա պարեկման շուրջն արձանագրության կիրարկմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]