Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը ցավակցել է ֆրանսիահայ ականավոր քանդակագործ Թորոս Ռաստքելենյանի մահվան կապակցությամբ

Արմեն Սարգսյանը ցավակցել է ֆրանսիահայ ականավոր քանդակագործ Թորոս 
Ռաստքելենյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռաստքելենյանների ընտանիքին՝ քանդակագործության ականավոր վարպետ, Մովսես Խորենացու մեդալակիր, Ֆրանսիայի Հանրապետության պատվո լեգեոնի շքանշանակիր Թորոս Ռաստքելենյանի մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հանձին Թորոս Ռաստքելենյանի՝ հայ ժողովուրդը կորցրեց հայրենանվեր ազգային գործչի, պատկառելի և խոհեմ մտավորականի, ով իր ողջ կյանքի ընթացքում անմնացորդ ծառայել է իր ժողովրդին և հայրենիքին:

Մասնագիտական գործունեության ողջ ընթացքում Թորոս Ռաստքելենյանն իր քանդակների և ստեղծագործությունների միջոցով հետևողականորեն անդրադարձել է մեր ժողովրդի խնդիրներին:

Հայաստանում մշտապես հիացել են Թորոս Ռաստքելենյանի արվեստով և բարձր գնահատել նրա անձնական ներդրումը հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում»,-մասնավորապես ասված է նախագահ Արմեն Սարգսյանի հեռագրում: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]