Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կանադայում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպ է եղել.դեսպանությունը կոչ է անում չտրվել սադրանքին

Կանադայում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպ է եղել.դեսպանությունը կոչ է 
անում չտրվել սադրանքին

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Ս.թ. օգոստոսի 1-ին Տորոնտոյում՝ ժամը 22.30-ի սահամաններում, տեղի է ունեցել միջադեպ հայերի և ադրբեջանցիների միջև: Դեսպանությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրանքներ իրականացնելու և միջադեպեր հրահրելու որդեգրած քաղաքականությունը»,- նշված է հաղորդագրությունում:

Դեսպանությունը կրկին կոչ է անում ցուցաբերել զգոնություն և չտրվել որևէ սադրանքի:

Հայերի և ադրբեջանցիների միջև վերջին շրջանում միջադեպեր են տեղի ունեցել նաև Ռուսաստանի Դաշնությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում: Միջադեպերը սկսվել են հուլիսի 12-20-նն Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանին Տավուշի ուղղությամբ սանձազերծած գործողությունների ավարտից հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]