Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հարավային Կորեայում սաստիկ անձրեւների պատճառով վեց մարդ Է զոհվել եւ ութն անհայտ կորել

 Հարավային Կորեայում սաստիկ անձրեւների պատճառով վեց մարդ Է զոհվել եւ ութն անհայտ կորել

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետությունում սաստիկ անձրեւների հարուցած հեղեղումների եւ սողանիքների զոհերի թիվը հասել Է վեցի, եւս ութ մարդ համարվում Է անհայտ կորած: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 3-ին հայտնել Է Տարերային աղետների, արտակարգ իրավիճակների եւ աղետների դեմ պայքարի կենտրոնական շտաբում:

Շտաբի տվյալներով՝ Կյոնգիդոյի եւ Չհունչհոն Փուքթոյի նահանգներում երեք մարդ Է զոհվել գետերի վարարման հետեւանքով, եւս երեքը դարձել Է սողանքների զոհ: Կորեայի Հանրապետության իշխանություններն օգոստոսի 2-ին երկրում հայտարարել են արտակարգ իրավիճակների արձագանքման ամենաբարձր՝ երրորդ մակարդակ: Սեուլի վարչակազմի կարգադրությամբ՝ փակված Է երեւեկությունը մի շարք խճուղիներով եւ կամուրջներով՝ Հանգան գետի վարարման հետեւանքով դրանց ջրածածկման վտանգի պատճառով, համանման սահմանափակումներ են մտցվել մի շարք այլ տարածաշրջաններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]