Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աշխարհում ավելի քան 18 միլիոն մարդ Է վարակվել կորոնավիրուսով

Աշխարհում ավելի քան 18 միլիոն մարդ Է վարակվել կորոնավիրուսով
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն օգոստոսի 3-ին գերազանցել Է 18 միլիոնը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները, որը հաշվարկները կատարում Է միջազգային կազմակերպությունների, դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկավտության հիման վրա: Կազմակերպության տվյալներով՝այս պահին վարակվածների թիվը կազմում Է 18 017 556, մահացել Է 687 930 մարդ: Ընդամենն առողջացել Է 10 642 251 ախտահարված: Ամենից շատ վարակումներ (4 665 932) արձանագրվել են ԱՄՆ-ում: Այնուհետեւ գալիս են Բրազիլիան (2 733 677) եւ Հնդկաստանը (1 750 723): Ռուսաստանում, Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներով՝ արձանագրվել Է վարակման 850 870 դեպք, առողջացել Է 650 173 մարդ, մահացել 14 128-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]