1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շոգը կնահանջի 2-4 աստիճանով, օգոստոսի 4-7-ն սպասվում է առանց տեղումների եղանակ

Շոգը կնահանջի 2-4 աստիճանով, օգոստոսի 4-7-ն սպասվում է առանց տեղումների 
եղանակ

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում օգոստոսի 2-ի կեսօրից հետո, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 20-25 մ/վ արագություն: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Oգոստոսի 4-7-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում օգոստոսի 2-ի երեկոյան, 3-ին ժամանակ առ ժամանակ քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 20-22 մ/վրկ արագություն:

Oգոստոսի 4-7-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]