Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս

Արցախում հաստատվել է COVID-19-ի 2 նոր դեպք

Արցախում հաստատվել է COVID-19-ի 2 նոր դեպք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում օգոստոսի 2-ի դրությամբ կորոնավիրուսային վարակը հաստատվել է 239 քաղաքացու մոտ, որից 167-ն առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Արցախում ընդհանուր առմամբ, կատարվել է 5944 թեստավորում, հաստատվել՝ կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Վարակակիրները Ստեփանակերտից են և գտնվում են մեկուսացման համար նախատեսված վայրում: Կա 127 մեկուսացված անձ։

Փաստացի բուժում է ստանում 71 պացիենտ: Երկրում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքեր չեն արձանագրվել։

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Լիլիթ Դեմուրյան 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ