Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Լապշինն Իսրայելում այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին

Լապշինն Իսրայելում այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված 
հուշարձանին

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայելի Թել Ավիվ քաղաքում այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին բլոգերը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր այցելել եմ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Իսրայելում առաջին և միակ հուշարձանը գտնվում է Թել Ավիվի արվարձան Պետախ Տիկվայում»,- գրել է Լապշինը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: Իսրայելի Կնեսետում մի քանի անգամ հարցը բարձրացվել է, սակայն այդ երկրում վերջնական ճանաչման չի հասել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]