Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Անսկզբունքայնության արդյունք.Վանաձորում ապօրինի շինության ապամոնտաժման գործին միջամտել է մարզպետը

Անսկզբունքայնության արդյունք.Վանաձորում ապօրինի շինության ապամոնտաժման 
գործին միջամտել է մարզպետը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորում ապօրինի շինության ապամոնտաժման գործին միջամտել է Լոռու մարզպետը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Լոռու մարզպետարանից, մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, քաղաքում ապօրինի շինությունների վերացման գործում առաջընթաց չտեսնելով, ձեռնարկել է համապատասխան քայլեր:
«Վանաձորի քաղաքապետի անսկզբունքայնության արդյունքը. Վանաձորի համայնքապետի անսկզբունքայնության, անկարողության ու ամենաթողության պատճառով ինքս ձեռնամուխ եղա ապօրինաշինության վերացմանը, այն տեղափոխելով համայնքապետարանի բակ` այդպիսով «հեշտացնելով» համայնքապետի աշխատանքը: Հույս կա, որ քաղաքի տարբեր հատվածների ապօրինաշինությունները չնկատող համայնքապետը կնկատի իր աշխատավայրի մուտքի դիմաց տեղադրված կարկասն ու համապատասխան քայլեր կձեռնարկի»,-նշել է մարզպետը:
Անդրեյ Ղուկասանը շնորհակալություն է հայտնել է ոստիկանության և ԱԻՆ-ի աշխատակիցներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]