1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մոսկվայի թանգարաններն օգոստոսից էքսկուրսիոն խմբերի մասնակիցների թույլատրելի թիվը հասցնում են 20-ի

Մոսկվայի թանգարաններն օգոստոսից էքսկուրսիոն խմբերի մասնակիցների 
թույլատրելի թիվը հասցնում են 20-ի

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի թանգարաններն օգոստոսի 1-ից կկարողանան էքսկուրսիոն խմբերի մասնակիցների թիվը հինգից հասցնել 20-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին՝  այս մասին լրագրողներին հայտնել է Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին:
Այս մասին ասված է նաև մայրաքաղաքի մշակույթի դեպարտամենտի կարգադրության մեջ, որը Կիբովսկին ստորագրել  է հուլիսի 27-ին:
«Հրամանը ստորագրվել, ներկայացվել է թանգարանների վարչակազմի ուշադրությանը և ուժի մեջ է մտել օգոստոսի 1-ից», - ասել է Կիբովսկին և հավելել, որ դա համաձայնեցվել է Ռոսպոտրեբնադզորի հետ:
Մոսկվայի թանգարանները հունիսի 16-ից լրիվ դրույքով վերսկսել էին իրենց աշխատանքն այցելուների համար: Այդ օրվանից էքսկուրսիոն խմբերի առավելագույն թույլատրելի թիվը չի գերազանցել հինգ մարդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]