Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ֆրանսիայի դատախազությունը խնդրել է վերսկսել Դեպարդյեի դեմ բռնաբարության գործով հետաքննությունը 

Ֆրանսիայի դատախազությունը խնդրել է վերսկսել Դեպարդյեի դեմ բռնաբարության 
գործով հետաքննությունը 

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի դատախազությունը խնդրել է վերսկսել բռնաբարության գործով հետաքննությունը, որում մեղադրվում է աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդյեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով France-Presse գործակալության աղբյուրին:

Հետաքննությունը վերսկսելու հայցն ուղարկվել է այն բանից հետո, երբ 2018թ. Դեպարդյեի դեմ հայց ներկայացրած դերասանուհին կրկին դիմել է արդարադատության մարմիններին: Գործակալությունը նշում է, որ քաղաքացիական հայցի տեսքով բողոքը ենթադրում է հետաքննության, գրեթե ավտոմատ, սկիզբը:

2018թ. օգոստոսին Ֆրանսիայի դատախազություն ներկայացված բողոքի հետաքննությունը դադարեցվել էր 2019թ. հունիսին: Անանուն դերասանուհին, որը պնդում էր, որ աշխատել է Դեպարդյեի հետ, հայտարարել է, որ դերասանն իր նկատմամբ ոտնձգություն է իրականացրել, երբ ինքը պիեսի ոչ պաշտոնական փորձի համար այցելել է Դեպարդյեի տուն: Բազմաթիվ հարցաքննություններից հետո քննիչները բավարար հիմքեր չեն գտել դերասանին մեղադրանք առաջադրելու համար։

Դերասան Ժերար Դեպարդյեն Ֆրանսիայի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]