Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանի հյուրանոցային համալիները հիմնականում չեն աշխատում, մարզերում իրավիճակը բարվոք է. ՍԱՏՄ

Երևանի հյուրանոցային համալիները հիմնականում չեն աշխատում, մարզերում 
իրավիճակը բարվոք է. ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ շաբաթօրյա վերահսկողությունը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների իրականացրել են հանրապետության հանրային սննդի կազմակերպություններում, մասնավորապես՝ հյուրանոցների ու հանգստյան տների ռեստորաններում և ճաշարաններում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ կառավարությունից, արտակարգ դրության սահմանափակումներից ելնելով՝ Երևանի հյուրանոցներն ու դրանց ճաշարաններից շատերը չեն աշխատում, իսկ աշխատող հյուրանոցներում հանրային սննդի ծառայություններ չեն մատուցվում:

Ինչ վերաբերում է մարզերին, ապա հանգստյան տների ռեստորաններն ու ճաշարանները ՍԱՏՄ ամենօրյա ուշադրության ու վերահսկողության թիրախում են, դրանցում հիմնականում պահպանվում են կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերը: Միայն երկու կազմակերպությունում է նկատվել խախտում՝ աշխատակիցներն ու հաճախորդները դիմակը կրել են ոչ պատշաճ, ինչը արագ ուղղվել է տեսուչի ցուցումով: Եվս մեկ տնտեսավարողի մոտ թերի է լրացված եղել ջերմաչափման գրանցամատյանը:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է սննդի շղթայում տնտեսավարող բոլոր կազմակերպություններին պահպանել սահմանված պահանջները, իսկ քաղաքացիներին՝ դրանց ցանկացած խախտում նկատելիս ահազանգել ՍԱՏՄ «Թեժ գծին»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]