Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հարավային Կորեայում Covid-19-ի բռնկման պատճառ դարձած աղանդավորական շարժման առաջնորդը ձերբակալվել է

Հարավային Կորեայում Covid-19-ի բռնկման պատճառ դարձած աղանդավորական 
շարժման առաջնորդը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան ձերբակալել է կրոնական աղանդի առաջնորդին, որի ղեկավարած աղանդը կապված է երկրում կորոնավիրուսի ամենամեծ բռնկման հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

88-ամյա Լի Ման-հեն ղեկավարում է  Շինխեոնջի եկեղեցին: Դրա ավելի քան 5 հազար անդամներ վարակվել են՝ կազմելով երկրում կորոնավիրուսով ընդհանուր վարակվածների 36 տոկոսը: Իշխանություններն այդ մարդուն մեղադրում են խմբի անդամների և հավաքի մասին ինֆորմացիան թաքցնելու համար: 

Եկեղեցուց ասել են, որ Լին անհանգստացած է իր անդամների գաղտնիության համար, բայց երբեք  իշխանութուններից տեղեկատվություն չի թաքցրել: 

Լին ձերբակալվել է շաբաթ օրը՝ օգոստոսի 1-ին քննության ավարտից հետո: Դատավորն ասել է, որ կան նշաններ, թե գործի հետ կապված ապացույցները ոչնչացվում են:

Հարավային Կորեայում հաստատված  է կորոնավիրուսի ընդհանուր 14 հազար 336 դեպք, մահացել է 300 մարդ:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]