Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանի ֆուտբոլի առաջնության մեկնարկը կտրվի «Ալաշկերտ»-«Արարատ- Արմենիա» խաղով

Հայաստանի ֆուտբոլի առաջնության մեկնարկը կտրվի «Ալաշկերտ»-«Արարատ-
Արմենիա» խաղով

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի 2020/2021 մրցաշրջանի վիճակահանությունը

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Որպես երկու մրցաշարերի մեկնարկային օր՝ նշվում է օգոստոսի 14-ը, սակայն, կախված կորոնավիրուսի համաճարակի հետագա դրսևորումներից, ինչպես նաև հեռարձակման հետ կապված տարբեր հանգամանքներից, հնարավոր են փոփոխություններ

Բարձրագույն խմբում առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը՝

«Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» 

«Նոա»-«Շիրակ»

«Արարատ»-«Փյունիկ» 

«Ուրարտու»-«Լոռի»

«Վան»-«Գանձասար-Կապան»        

Զույգերում առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ։

Առաջին խմբում առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը՝

«Սևան»-«Ուրարտու-2» 

«Շիրակ-2»-«Լեռնային Արցախ»

«Արարատ-Արմենիա-2»-«Վեստ Արմենիա» 

«Նորավանք»-ԲԿՄԱ

«Ալաշկերտ-2»-«Արարատ-2»        

Զույգերում առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ: Քանի որ Առաջին խմբի առաջնությանը մասնակցում են 11 թիմեր, «Փյունիկ-2»-ը բաց կթողնի առաջին տուրը:

Ինչպես Բարձրագույն, այնպես էլ Առաջին խմբերի առաջնությունների ամբողջական խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ, իսկ յուրաքանչյուր տուրի ճշգրիտ և վերջնական խաղացանկերը կհրապարակվեն յուրաքանչյուր տուրից 14 օր առաջ:


Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]