Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս

Ղազախստանում իրականացվել է Covid-19-ի դեմ առաջին պատվաստումը

Ղազախստանում իրականացվել է Covid-19-ի դեմ առաջին պատվաստումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում իրականացվել է մարդու առաջին պատվաստումը կորոնավիրուսի դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է 24.kz-ը:

Պատվաստումն իրականացվել է Ղազախստանի ազգային ագրարային համալսարանի Պատվաստանյութերի ուսումնասիրման միջազգային կենտրոնում: Առաջինը պատվաստանյութը ստացել է կենտրոնի տնօրեն Կայսար Տաբինովը: 

Տաբինովին ներարկել են COVAX-19 պատվաստանյութը: Լրատվամիջոցը հաղորդում է, որ պատվաստանյութը ստեղծվել է Ավստրալիայում և ներկա պահին անցնում է լաբորատոր փորձարկումների առաջին փուլը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ