Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մերգելյան ինստիտուտում hրդեհ է բռնկվել

Մերգելյան ինստիտուտում hրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻն Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 1-ին, ժամը 14:17-ին ահազանգ է ստացել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Մերգելյան ինստիտուտի ներսում գտնվող մեկհարկանի շինության տանիքում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ-ից:

«Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել  ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է 14։51-ին, մարվել` 15։21-ին։ Այրվել են երկաթյա իրերի արտադրամասի տանիքի փայտյա կառուցատարրերը (90 քմ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]