Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մարտունու շրջանում տարին կամփոփեն նոր ճանապարհներով. Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Մարտունու շրջանում տարին կամփոփեն նոր ճանապարհներով. Արցախի նախագահը 
խորհրդակցություն է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 31-ին աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում, խորհրդակցություն անցկացրել համայնքների ղեկավարների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը նախ ծանոթացել է Ստեփանակերտ-Մարտունի մայրուղուց դեպի Բերդաշեն համայնք տանող ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներին, հետաքրքրվել շահագործման ժամկետներով: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ միջհամայնքային ճանապահների ասֆալտապատումը համայնքների զարգացմանը միտված կառավարության կարևոր ծրագրերից է, և նախագահի 2020-2025թթ.-ի ծրագրով նախատեսված է Արցախում իրականացնել տարեկան մինչև 80 կմ ասֆալտապատման աշխատանքներ: Մարտունու շրջանում ընթացիկ տարում կսկսվեն Ճարտար-Զորավան, Կարմիր շուկա-Մարտունի մայրուղուց դեպի Հերհեր և դեպի Քերթ համայնքների ասֆալտապատման աշխատանքները, ինչպես նաև կապիտալ կվերանորոգվի հանրապետական նշանակության Կարմիր շուկա–Գիշի ճանապարհահատվածը:

Այցի ընթացքում նախագահ Հարությունյանն այցելել է նաև բանջարաբոստանային ու այգեգործական մի շարք տնտեսություններ, տեղում զրուցել սեփականատերերի հետ, հետաքրքրվել մշակության, իրացման հարցերով, լսել ունեցած խնդիրների մասին:

Շրջանի համայնքների ղեկավարների հետ աշխատանքային ընդլայնված խորհրդակցության ընթացքում Արայիկ Հարությունյանն անդրադարձել է տարածքների համաչափ զարգացման ուղղությամբ պետական քաղաքականության շրջանակում իրականացվող հիմնական ծրագրերին: Այդ համատեքստում նա առանձնացրել է գյուղատնտեսական և քաղաքաշինական ուղղություններն՝ ընդգծելով, որ հատկապես շրջաններում քաղաքացու կյանքը բարելավելու համար հարկ է ստեղծել ինչպես անհրաժեշտ ենթակառուցվածքային, այնպես էլ գյուղատնտեսական ապրանքների արտադրության բարենպաստ միջավայր: Գյուղերում խմելու և ոռոգման ջրի, ներհամայնքային ու միջհամայնքային ճանապարհների սալապատման ու ասֆալտապատման, հողերի ամբողջական ու գրագետ մշակման հարցերը կառավարության առաջնահերթությունների թվում են: Նախագահի խոսքով՝ առաջիկայում գյուղաջակցության պետական ծրագրերում ևս փոփոխություններ են նախատեսվում, որոնք ուղղված են լինելու հասցեականության ու արդյունավետության մակարդակի բարձրացմանը:

Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է նաև ներկաների հարցերին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]