Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի  291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի  291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 
քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  38841 դեպք, որոնցից 29557-ն` առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8307 պացիենտ:

Վերջին 24 ժամում արվել է  1920 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 165656 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 291 նոր դեպք և 560 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 749 (ավելացել է ևս 11-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 83, 79, 68, 54, 73, 41 տարեկան տղամարդիկ և 60, 80, 69, 73 և 81 տարեկան կանայք:  Բացի 41 տարեկան տղամարդուց, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 228 է:

Կառավարությունը հուլիսի 13-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Աննա Գրիգորյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ