Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1851 թ. օգոստոսի 2-ին ծնվել է Պողոս Նուբար Փաշան՝ հայ ականավոր քաղաքական գործիչ, Եգիպտոսի վարչապետ Նուբար Փաշայի որդին։ Պողոս Նուբարը նաեւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիրներից է եւ առաջին նախագահը։ Ղեկավարել է պատվիրակությունը, որը մասնակցել է Փարիզի վեհաժողովին։

*           1922 թ. օգոստոսի 2-ին ծնվել է Գաբրիել Արկալիյանը՝ հայկական ծագումով հունգարացի դերասան:

*           1927 թ. օգոստոսի 2-ին ծնվել է Փոլ Գարաբեդյանը՝ հայկական ծագումով ամերիկացի կիրառական մաթեմատիկոս եւ թվային վերլուծաբան:

*           1939 թ. օգոստոսի 2-ին ծնվել է Ալբերտ Նալչաջյանը՝ հոգեբան:

*           1944 թ. օգոստոսի 2-ին ծնվել է Գուրգեն Գալստյանը՝ ծաղրանկարիչ:

*           2013 թ. օգոստոսի 2-ին մահացել է Ազատ Գասպարյանը՝ կինոյի եւ թատրոնի հայ դերասան:

*           1809 թ. օգոստոսի 2-ին մահացել է Հովսեփ Էմինը՝ հայ ազատագրական պայքարի գործիչ:

*           1945 թ. օգոստոսի 2-ին ավարտվեց Պոտսդամի համագումարը, որտեղ քննարկվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպային վերաբերող մի շարք հարցեր: Համագումարին մասնակցում էին ԱՄՆ-ի նախագահ Հարրի Թրումենը, ԽՍՀՄ ժողկոմի ներկայացուցիչ Իոսիֆ Ստալինը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը։

*           1972 թ. օգոստոսի 2-ին Եգիպտոսը, Լիբանանը եւ Սիրիան հայտարարեցին, որ ստեղծում են միասնական Արաբական Հանրապետությունների Ֆեդերացիա:

Մ. Ա.





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ