1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ»-ին կատարված կանխավճարները վերադարձվելու են

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ»-ին կատարված 
կանխավճարները վերադարձվելու են

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին կատարված կանխավճարները ենթակա են վերադարձման: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ վերահաշվարկ կատարելու կամ կանխավճարը ետ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • Դիմում (դիմումում պետք է լրացնել Ա/Ձ-ի կամ կազմակերպության հաշվեհամարը, վերջիններիս բացակայության պարագայում պետք է ընտրել ԴԻՄՈՒՄ՝ լրիվ վերադարձ տարանցիկ հաշվեհամարին, դիմումները պարտադիր պետք է լինեն ստորագրված)
  • վճարման անդորրագրի պատճեն
  • ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի պատճեն
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները
  • լիազորագիր՝ լիազորագրին կցելով լիազորված անձի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները:

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը սկանավորել լիարժեք և ամբողջական։

Դիմումի ձևը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքի «Լրատվական»  բաժնի «Նորություններ» ենթաբաժնում հուլիսի 8-ին հրապարակված հայտարարության մեջ՝   հետևյալ հղմամբ՝ https://petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=7186»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]