Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՊՊԾ գնդի ոստիկանները միջադեպեր չեն արձանագրել Երևանում գիշերային ուժեղացված ծառայության ընթացքում

ՊՊԾ գնդի ոստիկանները միջադեպեր չեն արձանագրել Երևանում գիշերային 
ուժեղացված ծառայության ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքում շուրջօրյա հասարակական կարգ պահպանող ոստիկանության Երևան քաղաքի վարչության Պարեկապահակային ծառայության գնդի ոստիկանները հուլիսի լույս 31-ի գիշերն ուժեղացված ծառայություն իրականացրին Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Նախքան ծառայության մեկնարկը` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը հրահանգավորեց անձնակազմին։ Արմեն Գասպարյանը ոստիկաններից պահանջեց ահազանգերին արագ արձագանքել, օրինախախտների հետ շփումներում գործել բացառապես լիազորությունների շրջանակներում և լինել խիստ։ Վարչության պետը, անդրադառնալով համավարակի դեմ պայքարին, շնորհակալություն հայտնեց անձնակազմին` սրտացավ ծառայության համար և ընդգծեց, որ անհրաժեշտ է նույն հետևողականությամբ շարունակել միջոցառումները։ Գիշերային ուժեղացված ծառայությունները հանցագործությունների և իրավախախտումների կանխման առումով մշտապես արդյունավետ են եղել։ Այս մեկը ևս բացառություն չէր։

Երևանի բոլոր վարչական շրջաններում պատշաճ պահպանվեց հասարակական կարգը։ Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ որևէ լուրջ միջադեպ տեղի չունեցավ։ Ծառայության ընթացքում հայտնաբերվեց մի երիտասարդ, որը սառը զենք էր կրում։ Նա բերման ենթարկվեց բաժին, դանակն էլ հայտնաբերվեց և առգրավվեց։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների գիշերային ուժեղացված ծառայությունները պարբերական են»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]