Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ծարավ Աղբյուրի փողոցում հրավառություն կատարած տղամարդը վարչական պատասխանատվության է ենթարկվել

Ծարավ Աղբյուրի փողոցում հրավառություն կատարած տղամարդը վարչական 
պատասխանատվության է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն հուլիսի լույս 30-ի գիշերը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրավառության տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ հրավառությունն անհանգստացրել է ամբողջ թաղամասին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հրապարակման հիման վրա ոստիկանության Նոր Նորքի, Քանաքեռ-Զեյթունի բաժինների, ինչպես և Երևան քաղաքի ռազմական ոստիկանության ծառայողները համատեղ միջոցառումներ են ձեռնարկել՝ պարզելով, որ Ծարավ Աղբյուրի փողոցում հրավառությունը կատարել է Արմավիրի մարզում բնակվող 58-ամյա մի տղամարդ։

Նա հայտնաբերվել ու ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Ոստիկանությունը  պահանջում է, որ խստագույնս պահպանվեն համակեցության կանոնները և գիշերային ժամերին չիրականացվեն հրավառություն։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]