1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ի իշխանություններն Amazon-ին թույլատրել են ստեղծել կապի իր արբանյակային համակարգը

ԱՄՆ-ի իշխանություններն Amazon-ին թույլատրել են ստեղծել կապի իր արբանյակային համակարգը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կապի դաշնային հանձնաժողովը (ԿԴՀ) Միացյալ Նահանգների Amazon ընկերությանը տվել Է կապի սեփական արբանյակային համակարգի ստեղծման թույլտվություն՝ մեծ արագության ինտերնտ մուտքի ապահովման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է գերատեսչության՝ հուլիսի 30-ին տարածված հայտարարության մեջ:

Kuiper ցանցը, որն անվանվել Է հոլանդացի եւ ամերիկացի աստղագետ Ջերարդ Քոյպերի (1905 – 1973) պատվին, Amazon-ի մտահղացմամբ, բաղկացած կլինի 3 236 արբանյակներից, որոնք կտեղաբաշխվեն երկրաշուրջ ուղեծրում: Նշվում Է, որ սկզբնական փուլում ամերիկացի քաղաքացիների համար լյանաշերտ ինտերնետ կարելի կլինի ապահովել առաջին 578 ապարատների արձակումից հետո:

Իշխանություններից համապատասխան թույլտվությունն ստանալուց հետո Amazon-ը, որը պատկանում Է գործարար Ջեֆ Բեզոսին, տեղեկացրել Է, որ «նախագծում ներդնում Է ավելի քան 10 միլիարդ դոար»: «Նախկինի պես կան շատ վայրեր, որտեղ լայնաշերտ ինտերնետի մուտք չկա: Kuiper-ը կփոխի դա»,- նշել Է Amazon-ի փոխնախագահ Դեյվ Լիմփը, որի խոսքը մեջբերում Է Սի Էն բի սի հեռուստաընկերությունը:

Kuiper-ն այդպիսով կդառնա Starlink կապի արբանյակային համակարգի մրցակիցը, որը մշակել Է Իլոն Մասքի SpaceX ընկերությունը: 2019 թվականի մայիսից SpaceX-ն ուղեծիր Է դուրս բերել ավելի քան 500 նման ապարատ: Սկզբնական փուլում ընկերությունը պլանավորում Է մինչեւ 2020 թվականի վրեջն ինտերնետ մեծ արագության մուտք ապահովել ԱՄՆ-ի հարավի բնակիչների համար: Ընկերության գնահատմամբ՝ ուղեծրում ընդհանուր առմամբ 11 հազար արբանյակների տեղաբնշխումը եւ դրանց շահագործումը կնստի 10 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]