Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

 Զբոսաշրջիկները պատմել են՝ որտեղ նրանք կցանկանան հանգստանալ սահմանները բացելուց հետո

 Զբոսաշրջիկները պատմել են՝ որտեղ նրանք կցանկանան հանգստանալ սահմանները բացելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջիկները, որոնք մասնակցել են առցանց-ծառայության հարցմանը, պատմել են, թե իրենք պատրաստ են արդյոք փոխել ամառվա պլանները, եթե մոտ ժամանակներս բացվի մի շարք երկրների հետ ավիահաղորդակցությունը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է OneTwoTrip-ը: Այն երկրների թվում, որտեղ առաջիկայում կարող են հնարավոր դառնալ ուղեւորությունները, ԶԼՄ-ները, վկայակոչելով կառավարության աղբյուրների, նշում են, օրինակ, Հունգարիան, Մալդիվյան կղզիները, Հարավային Կորեան եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը:

Ընկերության մասնագետները հետազոտությունն անցկացրել են 2200 օգտատերերի շրջանում եւ պարզել, որ նրանց 79 տոկոսը կցանկանար այցելել այդ պետություններ: Դրա հետ մեկտեղ զբոսաշրջիկների գրեթե կեսը (45 տոկոսը) նշում Է, որ եթե այդպիսի թռիչքները նաեւ հասանելի լինեն օգոստոսի ընթացքում, ապա իրենք չեն փոխի արձակուրդի իրենց պլանները: Հարցման բազմաթիվ մասնակիցներ (77 տոկոսը) պատմել են, որ համավարակի ժամանակ արտասահմանյան հանգստի գրավչությունն իրենց համար ամենեւին չի նվազել:

Այդուհանդերձ, ճանապարհորդների 63 տոկոսն ընդունել Է, որ չԷր ցանկանա արտասահմանյան պետություններ ուղեւորություններ կատարել առնվազն մինչեւ աշուն: Զբոսաշրջիկների կարծիքով, առաջիկայում կարող Է հասանելի դառնալ Թաիլանդը, այդպես Է կարծում հարցման մասնակիցների քառորդ մասը: Յուրաքանչյուր հինգերորդն ասում Է, որ կբացվի Հունաստանը:

Իսպանիա կցանկանար մեկնել օգտատերերի 12 տոկոսը, Մալթայի, Խորվաթիայի եւ Չեռնոգորիայի օգտին քվեարկել Է զբոսաշրջիկների ութ տոկոսը: Այն պետությունների թվում, որտեղ ճանապարհորդները կցանկանային հայտնվել այս տարի, նշվել են ԱՊՀ-ի երկրները, Շրի-Լանկան, Կիպրոսը, Դոմինիկյան Հանրապետությունը, Վիետնամը, Մեքսիկան, Կուբան, Մարոկոն եւ Ճապոնիան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]