Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

 Apple-ը հայտարարել է նոր iPhone-ների թողարկումը հետաձգելու մասին

 Apple-ը հայտարարել է նոր iPhone-ների թողարկումը հետաձգելու մասին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունն այս տարի պլանավորում Է նոր մոդելի iPhone-ները թողարկել սովորականից մի քանի շաբաթ ավելի ուշ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bloomberg-ը՝ վկայակոչելով Apple Inc.-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Լուկա Մայեսթրիին:

Անցյալ տարի ընկերությունը նոր մոդելի iPhone-ների շարքը ներկայացրել Էր սեպտեմբերի 10-ին, սեպտեմբերի 20-ին գաջեթները հայտնվել են վաճառքում: Այդպիսով, կարծում Է Bloomberg-ը, նոր iPhone-ները կհայտնվեն հոկտեմբերին, այլ ոչ թե սեպտեմբերին:

«Անցյալ տարի մենք նոր iPhone-ներն սկսել ենք վաճառել սեպտեմբերի վերջին, այս տարի մենք սպասում ենք, որ մատակարարումները հասանելի կլինեն մի քանի շաբաթ ավելի ուշ»,- The Verge-ը մեջբերում Է Մայեսթրիի խոսքը: Հրատարակությունը նշում Է, որ Apple-ում պաշտոնապես չեն բացատրում հետաձգման պատճառները, բայց 5G առաջին iPhone-ների հայտնվելու ժամկետների հնարավոր հետաձգման մասին լուրերը հայտնվել Էին դեռ գարնանը: ԶԼՄ-ները դա բացատրել են այն խնդիրներով, որոնք առաջացել են կորոնավիրուսի համավարակի պատճառով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]