Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս

Նունե Եսայանը նոր տեսահոլովակ է ներկայացրել հանրությանը

Նունե Եսայանը նոր տեսահոլովակ է ներկայացրել հանրությանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանը հանրությանն է ներկայացրել «Երբ հոգիս է երգում» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտության հեղինակն Արթուր Գրիգորյանն է, խոսք՝ Ավետ Բարսեղյանի: Հոլավակի ռեժիսորները Ֆրիդա Յորքն ու Արման Գևորգյանն են, օպերատորն  է Արտյոմ Աբովյանը:

Նունե Եսայանը 1988 թվականին ընդունվել է Երևանի ջազային և էստրադային արվեստի պետական քոլեջ: 1990 թվականին ավարտելով քոլեջը՝ ընդունվել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախումբ՝ որպես մեներգչուհի: Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային մրցույթների ու արժանացել պատվավոր մրցանակների։

Թողարկել է ավելի քան տասը ձայնասկավառակ, նկարահանել բազմաթիվ տեսահոլովակներ։ Մենահամերգներով հանդես է եկել Հայաստանում և արտասահմանյան մի շարք երկրներում։ Երգացանկում գերակշռում են ժողովրդական երգերը:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ